Մենք աշխատում ենք բրենդների ճանաչելիության բարձրացման և երկարաժամկետ դրական հեղինակության ձևավորման ուղղությամբ։ Այլ կերպ ասած, մենք ստեղծում ենք Ձեր բրենդի հաջողության պատմությունը։ Մեր թիմի կողմից իրականացվող ցանկացած PR ծրագիր կոչված է ավելացնելու բարության, դրականի ու հանդուրժողականության չափաբաժինը այնտեղ, որտեղ ապրում ենք։ Երկխոսությունն ու փոխադարձ վստահությունը բրենդի ու հանրության միջև մեր աշխատանքի հիմքն է։
Փոքր թիմերն ունեն մի շարք առավելություններ, որոնք չափազանց կարևոր են մեծ արագությամբ առաջ ընթացող բիզնես միջավայրում․
ԺԱՄԱՆԱԿԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ
Փոքր թիմերի հետ աշխատանքում հաղորդակցությունը չի անցնում մի քանի օղակներով, քանի որ Դուք անընդհատ աշխատում եք նույն մասնագետների հետ, ովքեր խորությամբ տիրապետում են Ձեր խնդրին ու ծրագրի մանրամասներին։ Փոքր թիմերը դինամիկ են և կարող են ավելի ճկուն աշխատել մեծ ու փոքր ընկերությունների աշխատանքի ամբողջ սպեկտորի կոնտեքստում։ Դուք խնայում եք ժամանակ բուն աշխատանքի ընթացքը դանդաղեցնող միջանկյալ փուլերի վրա։
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Փոքր թիմերի հետ աշխատելիս Ձեզ մոտ տպավորություն է ստեղծվում, թե Դուք աշխատում եք ձեր ընկերության կազմում գործող թիմի հետ, քանի որ հասանելիությունն ու շփումը նույնքան արագ ու անմիջական է։ Փոքր թիմերի համար բոլոր ծրագրերը առաջնահերթություն են, քանի որ նման ընկերություններն ունեն նեղ մասնագիտացում և ընտրողաբար են մոտենում իրենց ծրագրերին։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱՆՔ
Փոքր թիմերում ապատեղեկատվության համար նվազագույն պայմաններ կան, քանի որ հաղորդակցությունը միայն մեկ օղակով է անցնում՝ պատվիրատու կողմից կատարողին, որն էլ պատասխանատու է իր կատարած աշխատանքի համար։ Դուք գրեթե ռեսուրս չեք վատնում փոքր թիմերի աշխատանքը վերահսկելու համար։
ՄԵԴԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուղարկված մամլո հաղորդագրությունների քանակը և վճարովի եթերի ժամանակը հաջողված մեդիա հարաբերությունների ցուցանիշ չեն, այլ հաշվետվությունների համար նախատեսված փաստեր։ Մեդիայի հետ հարաբերությունները ոչ թե քանակի, այլ որակի մասին է։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ
Բառերը կարևոր են, քանի որ դրանց միջոցով մենք փոխանցում ենք հիմնական ասելիքը, հիշվում ենք կամ մոռացվում, տպավորում ենք կամ հիասթափեցնում։
ԲՐԵՆԴԻՆԳ ԵՎ ՎԻԶՈՒԱԼ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ
Լսելով պատվիրատուի ցանկությունների մասին՝ ձգտում ենք տրամադրել այնպիսի արդյունք, որը իսկապես դրական ազդեցություն կգործի ընկերության հեղինակության վրա։ Խոսքը միայն վիզուալ գեղեցիկ պատկերի մասին չէ, այլ դրա հիմքում դրված հետաքրքիր գաղափարի և փիլիսոփայության մասին։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Հաջողված միջոցառումը լավագույնս մտածված կոնցեպտի, դետալների ու աշխատանքի ճիշտ բաժանման մասին է։ Ամեն միջոցառում բացառիկ է ու պահանջում է համարձակ գաղափարներ լավագույն արդյունքի հասնելու համար։