ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԵԼ ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

Մենք ապրում ենք հիանալի ժամանակահատվածում, երբ բոլոր բնագավառներում պայքարը գնում է գաղափարների միջև։ Մեր վարչապետն էլ ասել է, որ մենք այդ հարցում դրանից ուժեղ ենք։ Դժվարությունը կայանում է նրանում, որ որոշ գաղափարներ մարդկանց բերում են մեծ հաջողություն (ճանաչում և գումար), իսկ որոշ գաղափարներ տապալվում են։ Եվ այսպես, մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ արժեքավոր են «աշխատող» գաղափարները։

10 ԿԵՏ, ՈՐ ԿՕԳՆԵՆ ԳԱՂԱՓԱՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

  1. Գաղափարը հաջողված է, եթե այն լուծում է խնդիրը։ Որևէ գաղափար ինքնանպատակ չպետք է գոյություն ունենա, այլ պետք է որոշակի նպատակի ծառայի կամ խնդիր լուծի։
  2. Գաղափարը լավն է կամ վատը՝ կախված միջավայրից, որտեղ այն ծնվում է։ Մարդիկ, մշակույթը, թվային միջավայրն ու սոցիալական ցանցերը ու էլի հազար ու մի գործոն կարող են ազդել գաղափարների վրա։
  3. Գաղափարները ոչ ոքի պետք չեն, եթե չգիտես դրանք իրագործելու ճանապարհը։ Գաղափար նշանակում է նաև իրագործման ռազմավարություն։ Վատ իրագործումը վատ գաղափար է։
  4. Գաղափարները մարդկանց համար են ստեղծվում, հետևաբար պետք է լինել մի քիչ հոգեբան գաղափարը գնահատելու համար։
  5. Գաղափարի վրա ծախսված ռեսուրսները պետք է համարժեք լինեն այն արժեքին, որ իր հետ բերելու է դրա իրականացումը։
  6. Եթե դու հավատում ես գաղափարին, ապա դրանում կարող ես համոզել մյուսներին։ Գաղտնիքը էնտուզիազմի մեջ է։
  7. Գաղափարը ունի «եփելու» իր հստակ ժամանակահատվածը, դրանից ավելի երկար իրեն պահելու դեպքում կարող ես փչացնել այն, ինչպես ասենք ճաշը երկար եփելու կամ խմորեղենը երկար գազօջախում թողնելու դեպքում։
  8. Գաղափարը պետք չէ համեմատել արդեն եղած նմանատիպ գաղափարների հետ։ Պետք է նոր խոսք ասել և լինել համարձակ։
  9. Ցանկացած գաղափար ունի ձախողման հավանականություն և ռիսկեր։ Սակայն սովորաբար հաջողության են հասնում նրանք, ովքեր գնում են դեմ օրինաչափություններին և ռիսկերին։
  10. Ի վերջո, կարևոր է, թե ինչպես կփաթեթավորես գաղափարը։ Չէ՞ որ լիմոնից կարելի է լիմոնադ ստանալ։

Comments are closed.