Ծառայություններ

ՄԵԴԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուղարկված մամլո հաղորդագրությունների քանակը և վճարովի եթերի ժամանակը հաջողված մեդիա հարաբերությունների ցուցանիշ չեն, այլ հաշվետվությունների մեջ արձանագրելու համար նախատեսված փաստեր։ Մեդիայի հետ հարաբերությունները ոչ թե քանակի, այլ որակի մասին է։
Որակ ապահովելը մեր սովորությունն է։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Բառերը կարևոր են, քանի որ դրանց միջոցով մենք փոխանցում ենք հիմնական ասելիքը, հիշվում ենք կամ մոռացվում, տպավորում ենք կամ հիասթափեցնում։
Բովանդակություն ստեղծելը մեր տարերքն է։

ԲՐԵՆԴԻՆԳ ԵՎ ՎԻԶՈՒԱԼԻԶԱՑԻԱ

Լսելով պատվիրատուի ցանկությունների մասին՝ ձգտում ենք տրամադրել այնպիսի արդյունք, որը իսկապես դրական ազդեցություն կգործի ընկերության հեղինակության վրա։ Խոսքը միայն վիզուալ գեղեցիկ պատկերի մասին չէ, այլ դրա հիմքում դրված հետաքրքիր գաղափարի և փիլիսոփայության մասին։
Մենք սիրում ենք ստեղծել նոր ու հաջողակ բրենդեր։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ

Չափի զգացողության մասին խոսելն առավել քան տեղին է, երբ խոսքը սոցիալական ցանցերի մասին է։ Հստակ թիրախավորում, հիմնական մեսիջներ, անհատական ոճ և օգտատերերի ուշադրություն։
Սոցիալական ցանցերը մեզ համար աշխատանքային գործիք են։

ՎԵԲ ԿԱՅՔԵՐԻ ԴԻԶԱՅՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Տեխնիկական թիմերը հաճախ անտեսում են վիզուալ հատվածի կարևորությունը, իսկ բացառապես դիզայնով զբաղվող ընկերությունները բավականաչափ ուշադրության չեն արժանացնում բովանդակային և ֆունկցիոնալ հատվածները։ Մենք այս երկու մոտեցումների խելամիտ հավասարակշռման կողմնակից ենք։
Վեբկայքերի դիզայնը և պատրաստումը մեր կատարելագործման ոլորտն է։

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՍՔԻ ԹՐԵՅՆԻՆԳ

Հանրային խոսքի որակը ուղղակիորեն ազդեցություն է գործում Ձեր և Ձեր ընկերության հեղինակության վրա։ Որևէ PR ռազմավարություն արդյունավետ չի լինի, եթե հանրության հետ Ձեր ուղղակի հաղորդակցությունը հաջողված չէ։
Հանրային խոսքի թրեյնինգները մեր հպարտությունն են։

Comments are closed.