Մեր մասին

WELL ընկերությունը աշխատում է Ձեր բրենդի դրական հեղինակության ձևավորման ուղղությամբ՝ այդ գործում առաջնորդվելով բացառապես էթիկական սկզբունքներով։ Մեր կողմից իրականացվող ցանկացած PR ծրագիր կոչված է ավելացնելու բարության, դրականի ու հանդուրժողականության չափաբաժինը այն համայնքում, որտեղ ապրում ենք։

Մեդիայի հետ հարաբերությունները, խելացի, ազդեցիկ վիզուալ ու տեքստային բովանդակության ստեղծումն ու հանրային դրական ներկայացվածության ուղղությամբ աշխատանքը, որը մեկ բառով կոչվում է PR (հանրության հետ կապ), նպատակ ունի ապահովելու երկխոսություն ու փոխըմբռնում բրենդի ու համայնքի միջև, փոխադարձ վստահություն առ այն, որ բրենդը միշտ առաջարկելու է լավագույնը իր համայնքին, իսկ վերջինիս պատասխանը լինելու է բրենդի մասին ճանաչողության բարձր մակարդակն ու երկարաժամկետ լոյալությունը։ Մեր քայլերը հիմնավորված են փորձով, գիտելիքով և մասնագիտական ինտուիցիայով։

ԻՆՉՈւ՞ WELL…

PR-ում աշխատանքի տրամաբանությունը նույնն է բոլոր ընկերություններում, աշխատանքի արդյունքն է, որով նրանք տարբերվում են։ Հավանաբար, Ձեզ ծանոթ PR մասնագետների հետ հանդիպումների ընթացքում հաճախ եք լսել թիրախային լսարան, ինֆորմացիայի խողովակներ, հիմնական մեսիջներ և նման այլ արտահայտություններ, որ վերցված են PR դասագրքերից։

Հավանաբար, Ձեզ ներկայացվել են հաստափոր պրեզենտացիաներ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Ձեր PR-ը, բրենդը, հաղորդակցության ձևերը և այլն։ Փաստն այն է, որ ներկայիս թվային իրականությունը պահանջում է քիչ պլանավորում և ավելի շատ գործողություններ ու փորձարկումներ։ Մենք գործողությունների կողմնակից ենք, դինամիկ ենք, պատասխանատու և թեթև։

ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Աշխատանքում հիմնական սկզբունքներն են՝

  1. Պատվիրատուի կողքին ենք և՛ ուրախության, և՛ տխրության պահերին,
  2. Բոլոր կորպորատիվ և աշխատանքային տեղեկությունները որևէ պարագայում չենք բացահայտում 3-րդ կողմին,
  3. Ունակ ենք լսելու և հասկանալու պատվիրատուի խնդիրները և գործադրելու առավելագույն ջանքեր PR-ի շրջանակում դրանք լուծելու համար
  4. Չենք աշխատում այն ընկերությունների/անհատների/գործարարների հետ, ովքեր իրենց խոսքում օգտագործում են հետևյալ արտահայտությունները՝ «Մենք իրականում PR-ի կարիք չունենք», «մեր մարքեթինգի թիմը զբաղվում է այդ հարցերով»,
  5. Հարգում ենք ոլորտի մեր գործընկերների աշխատանքը։

ՄԵՐ ՀԱՎԱՏԱԼԻՔԸ

Բոլոր ձեռներեցները, լիդերներն ու առաջնորդները իրենց հաջողության համար պատասխանատու են հանրության առջև, ուստի պետք է գտնեն այդ պատասխանատվության իրացման ձևը։ Մեզ համար հաջողության ցուցիչը Well թիմի կայացումն ու հնարավորությունն է զբաղվելու սիրելի աշխատանքով, իսկ դրանում մեծ ներդրում ունեն մեր պատվիրատուները կամ գործընկերները, ովքեր մեզ վստահում են իրենց հեղինակության կառավարումը կամ PR-ը։ «Հաջողության գինը» մենք վճարում ենք մի ռոմանտիկ նախաձեռնությամբ , որը կոչվում է «Well dream box»: Վերջինս խնայողական հաշիվ է, որտեղ փոխանցվում է մեր բոլոր ծրագրերից ստացված հասույթի որոշակի մասը։ Յուրաքանչյուր տարվա ավարտին մեր թիմը կուտակված խնայողությունը նվիրում է այն մարդուն, ում այդ գումարը կարող է օգնել իրականացնելու իր երազանքը։ Well թիմի հետ աշխատող անհատներն ու ընկերությունները ոչ միայն լուծում են իրենց խնդիրները, այլև մասնակից դառնում տարբեր մարդկանց երազանքների իրականացման գործին։

Comments are closed.